среда, 29 мая 2013 г.

Լոռի բերդ


Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք, Ձորագետի ձախ ափին: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005—20-ին:
1065-ին, Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049—89) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին   եղել   է   առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ: XI— XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել:
1105-ին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118-ին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը: 1185-ին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին: 1236-ի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը: 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները: 1562—1734-ին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: XVIII դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926—30-ին ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը):
Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, Փռված են ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20, բարձրությունը՝ 20—25 մ: Պարսպի երկարությամբ Փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել: Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք  բերելու համար:
Լոռիում 1966-ից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը: Պեղվել են XI—XIII դդ. 2 բաղնիք. մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռուցարանից: Բաղնիքների լողասրահները     և     հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով: Բացվել են նաև երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն աոաջին հարկը), 2 ջրավազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով: Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը: Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը: Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ: Բնակելի թաղամասում բացված տներից առանձնապես ուշագրավ է մեկը, որի պատերի որմնանկարներն, ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են: Հնավայրում պահպանվել է ուղղանկյուն հատակագծով մի կառույց, որի ներքին տարածությունը բաժանված է 6 մասերի՝ ծածկված գնդաձև առագաստների վրա հենվող երկթեք, ընդհանուր  կտուրի  տակ  առնված գմբեթներով: Հարավային պատի մեջ դրված միհրաբի քարը ապացույց է, որ այն եղել է մահմեդական մզկիթ (XIV— XV դդ.): Լոռիի համար շինաքար է ծառայել տեղական բազալտը: Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով:
Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր: Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից)   ներմուծված   առարկաներ:
գրականությունը http://www.findarmenia.com

Հոռոմայր վանքային հալալիր


Հոռոմայր վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք։ Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։
Առաջին խմբի զլխավոր Ս.Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187թ.-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290թ.-ին։ Ս.Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201թ.-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301թ.), որից քիչ հեռու, պահպանվել են Ս.Առաքյալ մատուռի (1216թ.) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` XIIIդ. խաչքարերով ու տապանաքարերով:
Սարահարթի կառույցների խմբում են` երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206թ.) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը:
                                                                Աղբյուրը
                                                                  http://www.findarmenia.com/arm/sights/horomayr

Արդվու Սրբանեսի վանք


Լոռու մարզի Օձուն գյուղում և շրջակայքում, Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, պահպանվել են տարբեր դարաշրջանների ճարտարապետական հուշարձաններ, մերձակա քարայրերից հայտնաբերվել են զգալի թվով ձեռագիր հիշատակարաններ։
Գյուղի կենտրոնական մասում գտնվում են Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կոթող-մահարձանը, միջնադարյան 2 գերեզմանոց (մեծաթիվ խաչքարերով և մահարձաններով), արևելյան եզրին՝ Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցին, 1,5կմ հարավ-արևելք Հոռոմայրի վանքը։
Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին ունի արևելքից-արևմուտք ձգված ուղղանկյուն հատակագիծ, որն աղոթասրահից բացի ընդգրկում է երեք կողմից եզերող արտաքին սրահը` երկայնական թևերի սենյակով և բաց խորանով։ Կառուցման ժամանակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ հայտնի չեն։ Ըստ ճարտարապետական հորինվածքի, դեկորատիվ հարդարանքի և ժամանակագրման հետ առնչվող այլ տվյալների եկեղեցին թվագրվում է VIդ. վերջ։
Օձունի կոթող-մահարձանը (V-VIդդ.) գտնվում է գմբեթավոր բազիլիկից մոտ 10մ հյուսիս-արևելք։ Աստիճանաձև պատվանդանի վրա բարձրացող քառակուսի կտրվածքով երեք մույթերի կամարակապի բացվածքներում մեկական քառակող օբելիսկներ են` քանդակազարդված բոլոր կողմերից։
Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցին (Vդ.) սրահավոր միանավ դահլիճ է։ Պահպանված են արևելյան և հյուսիսային պատերը, մասամբ նաև սյունասրահը։

Օձունի վանք


Լոռու մարզի Օձուն գյուղում և շրջակայքում, Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, պահպանվել են տարբեր դարաշրջանների ճարտարապետական հուշարձաններ, մերձակա քարայրերից հայտնաբերվել են զգալի թվով ձեռագիր հիշատակարաններ։
Գյուղի կենտրոնական մասում գտնվում են Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կոթող-մահարձանը, միջնադարյան 2 գերեզմանոց (մեծաթիվ խաչքարերով և մահարձաններով), արևելյան եզրին՝ Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցին, 1,5կմ հարավ-արևելք Հոռոմայրի վանքը։
Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին ունի արևելքից-արևմուտք ձգված ուղղանկյուն հատակագիծ, որն աղոթասրահից բացի ընդգրկում է երեք կողմից եզերող արտաքին սրահը` երկայնական թևերի սենյակով և բաց խորանով։ Կառուցման ժամանակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ հայտնի չեն։ Ըստ ճարտարապետական հորինվածքի, դեկորատիվ հարդարանքի և ժամանակագրման հետ առնչվող այլ տվյալների եկեղեցին թվագրվում է VIդ. վերջ։
Օձունի կոթող-մահարձանը (V-VIդդ.) գտնվում է գմբեթավոր բազիլիկից մոտ 10մ հյուսիս-արևելք։ Աստիճանաձև պատվանդանի վրա բարձրացող քառակուսի կտրվածքով երեք մույթերի կամարակապի բացվածքներում մեկական քառակող օբելիսկներ են` քանդակազարդված բոլոր կողմերից։
Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցին (Vդ.) սրահավոր միանավ դահլիճ է։ Պահպանված են արևելյան և հյուսիսային պատերը, մասամբ նաև սյունասրահը։
                                                                                գրականությունը http://www.findarmenia.com

Քոբայր (Քոբայրավանք)


Քոբայրի վանքային համալիրը (XII-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։
Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Այդ ժամանակ այն Կյուրիկյաններից արդեն անցել էր Ջաքարյաններին, ընդունել քաղկեդոնականություն։
Շինությունների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։ Տարածքը եզերող ժայռերում կան դժվարամատչելի այրեր և պատսպարաններ։
Մեծ եկեղեցին, որը կիսավեր է (XIIդ. վերջ - XIIIդ. սկիզբ), երկայնական ձգված ուղղանկյուն միանավ դահլիճ է։ Հյուսիսից հետագայում կցվել են մատուռ-ավանդատուն և սյունասրահ։
Միանավ թաղածածկ Մարիամաշեն եկեղեցին գտնվում է մեծ եկեղեցու արևելյան կողմում` ժայռի եզրին։ Կառուցվել է 1171թ.-ին Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից (պահպանված կառույցներից ամենահինն է)։
Զանգակատուն-տապանատունը համալիրի տարածքի միջին մասում է։ Պսակված է եղել ութսյունանի զանգաշտարակով (պահպանվել են հիմքի ձևավոր քարերով շարքը և սյուների խարիսխների մի մասը) կառուցվել է 1279թ.-ին։
Վանքի սեղանատունը (XIIIդ.) տեղադրված է մեծ եկեղեցու հյուսիս-արևմտյան բարձրադիր մասում, ուղղանկյուն դահլիճ է։
Սրահավոր միանավ եկեղեցին (XIIIդ.) գտնվում է հիմնական խմբի հյուսիսային կողմում։
Պարսպի մնացորդները` 4-5մ բարձրությամբ, պահպանվել են տարածքի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասերում։ Գլխավոր մուտքը սրահավոր թաղակապ բացվածք է` կիսագլանաձև զույգ աշտարակներով։
Քոբայրի վանքը առավելապես հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները` մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և գանգակատուն-տապանատունը` վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մնացորդներ։ Մեծ եկեղեցում որմնանկարները պահպանվել են աբսիդի գմբեթարդում, ուր պատկերված է Աստվածամայրը, կողքերին` հրեշտակապետերը, ավելի ցած, երկու շարքով, «Հաղորդությունն» է և սրբազանները, բեմի պատերին` մարգարեները։ Մատուռ-ավանդատանը պահպանվել են աբսիդի որմնանկարի հյուսիսային մասը, ինչպես նաև հյուսիսային և արևմտյան պատերի ու թաղի հյուսիսային լանջի որմնանկարների հատվածները։ Աբսիդի գմբեթարդում «Դեիսուսն» է, նրա տակ` «Հաղորդությունը», ցածի շարքում` սրբազանները։ Արևմտյան պատին և հյուսիսային պատի ցածի շարքում պահպանվել են պատվիրատուների դիմանկարները։ Հյուսիսային պատի պատվիրատուների նկարներից վեր նշմարվում է «Աստվածածնի վերափոխումը» պատկերը։ Նրա կողքին ու թաղի լանջերին վատ պահպանված տեսարաններ են, որոնք, ըստ երևույթին, վերաբերում են Աստվածածնի կյանքին։
Գեղարվեստական բարձր որակի շնորհիվ Քոբայրի վանքի որմնանկարները միջնադարյան հայկական մոնումենտալ գեղանկարչության նշանավոր հուշարձաններից են։
գրականությունը http://www.findarmenia.com